Բնակելի

Երևանի Ազատության պողոտայի կառուցապատում (թիվ 1-12)

Բնակելի շենքերի համալիրը կառուցվել է 1955-65 թթ. ընթացքում: Պողոտան կառուցապատվել է հինգ հարկանի վարդագույն տուֆով կառուցված շենքերով: Համալիրում կարևոր տեղ է հատկացված թիվ 1 և 2 անկյունային շենքերին: Տեղանքի մեծ թեքությունից ելնելով թիվ 1, 2, 9, 10 շենքերը ավարտվում են ընհանուր ծավալից բարձր աշտարականման վերջավորություններով: Մյուս՝ ցածր կողմից, կողային ճակատներին...

Տեսնել ավելին...

Բնակելի շենք Երևանում, Ազատության պող. 6

Կառուցվել է 1963-65 թթ.: Միաձույլ երկաթբետոնե կարկասով բնակելի շենքը առաջին բարձրահարկներից էր՝ կառուցված Երևանում: Շենքի ստորգետնյա հարկում գտնվում էր 450 տեղանոց դահլիճով «Զվարթնոց» կինոթատրոնը: «Երևանի բարձրահարկ շենքերի առաջնեկը Ազատության պողոտայի վրա կառուցված 12 հարկանի 66 բնակարանանոց շենքն է: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Տ. Մարությանը: Այդ շենքի համաձույլ երկաթբետոնե միացյալ կմախքը...

Տեսնել ավելին...

Բնակելի շենք Երևանում, Դեմիրճյան փող. 40

Կառուցվել է 1958-60 թթ.: Գտնվում է Կոմպոզիտորների տան հանդիպակաց մայթին:

Տեսնել ավելին...

Բնակելի շենք Երևանում, Մոսկովյան փող. 8

Կառուցվել է 1950-57 թթ.՝ Հայհիդրոնախագիծ ինստիտուտի աշխատակիցների համար: Դեպի Օղակաձև զբոսայգի նայող գլխավոր ճակատի վերին հարկը մշակված է զույգ կիսասյուներով և պարզ խորանարդաձև խոյակներով ձևավորված կամարաշարով: Ճակատի կենտրոնում բացվում է բարձր թաղածածկ դալանը, որի երկու կողմերում՝ առաջին հարկի հասարակական մասում, անցնում է լայնաթռիչք բազալտաշեն սյունակամարաշար՝ պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող...

Տեսնել ավելին...

Բնակելի շենք Երևանում, N 722 գործարանի համար

Նախագիծը կազմվել է 1944 թ.՝ Անդրկովկասյան ռազմաճակատում ծառայության ընթացքում:

Տեսնել ավելին...

Բնակելի շենք Սևանում

Կառուցվել է 1950 թ.՝ Սևանի հիդրոէլեկտրակայանի աշխատակիցների համար: Շենքի հորինվածքում առանցքային տեղ է հատկացված գլխավոր ճակատի կենտրոնում և առաջ եկած թևերում զույգ կամարներով ձևավորված երկհարկ լոջիաներին:

Տեսնել ավելին...

Բնակելի շենքերի նախագծեր Սևան ՀԷԿ-ի ավանում

Նախագծերը կազմվել են 1940-ական թվականներին:

Տեսնել ավելին...

Երկբնակարան տուն Արգելում

Այսպիսի երկբնակարան տան տիպային նախագծով 1947 թ. կառուցապատվել է Գյումուշ ՀԷԿ-ի (այժմ՝ Արգել) սպասարկման համար կառուցված Լուսակերտ բանվորական ավանը (այժմ՝ գ. Արգել)

Տեսնել ավելին...

Երկբնակարան տուն՝ Արգել ՀԷԿ-ի NN 2,3,4,5,6,7,8  բանավանների համար

Այսպիսի երկբնակարան տան տիպային նախագծով են կառուցապատվել Գյումուշ ՀԷԿ-ի (այժմ՝ Արգել) բանվորական ավանները, որոնց թվում նաև բանավան N 7-ը` Լուսավանը (այժմ՝ քաղաք Չարենցավան)

Տեսնել ավելին...

Բնակելի տուն՝ Արգել ՀԷԿ-ի NN 2,3,4,5,6,7,8 բանավանների համար

Նախագիծը կազմվել է ճարտարապետ Ռ. Իսրայելյանի համահեղինակությամբ: Բնակելի տան տիպային նախագծով կառուցապատվել են Գյումուշ ՀԷԿ-ի (այժմ՝ Արգել) բանվորական ավանները, որոնց թվում նաև Լուսավանը՝ այժմյան Չարենցավան քաղաքը:

Տեսնել ավելին...

Էսքիզներ

Ներկայացված են բնակելի շենքերի և մենատների էսքիզներ:

Տեսնել ավելին...