![Առաջին աստիճանի առաջին հարկաբաժնի հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ1.jpg)
Առաջին աստիճանի առաջին հարկաբաժնի հատակագիծ
![Առաջին աստիճանի երկրորդ հարկաբաժնի (վերնահարկի) հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ2.jpg)
Առաջին աստիճանի երկրորդ հարկաբաժնի (վերնահարկի) հատակագիծ
![Երկրորդ աստիճանի հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ3.jpg)
Երկրորդ աստիճանի հատակագիծ
![Երրորդ աստիճանի (գմբեթաթմբուկի) հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ4.jpg)
Երրորդ աստիճանի (գմբեթաթմբուկի) հատակագիծ
![Զվարթնոցի հնարավոր ճակատ, կազմված Թորամանյանի նախագծի, Փարիզի Սեն-Շապելի հարթաքանդակի և Գագկաշենի մոդելի հիման վրա](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ5.jpg)
Զվարթնոցի հնարավոր ճակատ, կազմված Թորամանյանի նախագծի, Փարիզի Սեն-Շապելի հարթաքանդակի և Գագկաշենի մոդելի հիման վրա
![Զվարթնոցի հնարավոր ճակատ, կազմված Թորամանյանի նախագծի, Փարիզի Սեն-Շապելի հարթաքանդակի և Գագկաշենի մոդելի հիման վրա](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ6.jpg)
Զվարթնոցի հնարավոր ճակատ, կազմված Թորամանյանի նախագծի, Փարիզի Սեն-Շապելի հարթաքանդակի և Գագկաշենի մոդելի հիման վրա
![Կտրվածք հարավ-հյուսիս առանցքով](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ7-scaled.jpg)
Կտրվածք հարավ-հյուսիս առանցքով
![Պայմանական կտրվածք](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ8.jpg)
Պայմանական կտրվածք
![Լայնաթռիչք կամարաթաղ տարբեր բարձրության հենարաններով](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ9_Տ.jpg)
Լայնաթռիչք կամարաթաղ տարբեր բարձրության հենարաններով
![Քարաբետոնակուռ զանգվածի մեկ-քառորդի տեսքը բոլորակ սրահի կողմից](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ10.jpg)
Քարաբետոնակուռ զանգվածի մեկ-քառորդի տեսքը բոլորակ սրահի կողմից
![Քարաբետոնակուռ օղակաձև զանգվածի ամբողջական տեսքը վերևից](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ11.jpg)
Քարաբետոնակուռ օղակաձև զանգվածի ամբողջական տեսքը վերևից
![Կտրվածք մայր մույթով և արծվախոյակ սյունով](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ12.jpg)
Կտրվածք մայր մույթով և արծվախոյակ սյունով
![Վերնահարկի խորշի հատակագիծ, որի պեմզաբետոնե հատակը պահպանված է հարավ-արևմտակողմի քարաբետոնակուռ զանգվածի գետնահայաց կողի վրա](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ13.jpg)
Վերնահարկի խորշի հատակագիծ, որի պեմզաբետոնե հատակը պահպանված է հարավ-արևմտակողմի քարաբետոնակուռ զանգվածի գետնահայաց կողի վրա
![Առաջին աստիճանի առաջին հարկաբաժնի բոլորակ սրահի դեկորատիվ կամարաշարը](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ14.jpg)
Առաջին աստիճանի առաջին հարկաբաժնի բոլորակ սրահի դեկորատիվ կամարաշարը
![Ներքնահարկ իջնող սանդուղքների հետքեր հիմնապատի եզրաշերտի վրա. չափագրություն](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ15.jpg)
Ներքնահարկ իջնող սանդուղքների հետքեր հիմնապատի եզրաշերտի վրա. չափագրություն
![Տաճարի երկրորդ աստիճանի կամարաղեղի անկյունաքարի և կամարաքարի չափագրություն](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ16.jpg)
Տաճարի երկրորդ աստիճանի կամարաղեղի անկյունաքարի և կամարաքարի չափագրություն
![Զվարթնոցի հատակագծի ստեղծման ընթացքը](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ17.jpg)
Զվարթնոցի հատակագծի ստեղծման ընթացքը
![Ամբողջի և առանձին մասերի հարաբերակցությունը Զվարթնոցի հատակագծում](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ18.jpg)
Ամբողջի և առանձին մասերի հարաբերակցությունը Զվարթնոցի հատակագծում
![Մայր մույթերից մեկի կառուցման սխեմա](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ19-scaled.jpg)
Մայր մույթերից մեկի կառուցման սխեմա
![Հարավ-արևելյան զանգվածի վերնահարկի պահարանի չափագրություն](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Զվարթնոց_Գ20-scaled.jpg)
Հարավ-արևելյան զանգվածի վերնահարկի պահարանի չափագրություն
Զվարթնոց
1960 թ. Տ. Մարությանը արդեն կազմել էր Զվարթնոցի իր վերակազմության գծագրերը: 1963 թ. հրատարակվում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությունը, որը հետագայում հիմք է դառնում իր թեկնածուական ատենախոսության համար: Տ. Մարությանը իր աշխատություններով ավարտին է հասցնում Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը: Նա կազմում է Զվարթնոցի առաջին, երկրորդ, երրորդ հարկաբաժինների, վերնահարկի, վերնահարկ բարձրացող աստիճանների, արծվախոյակ սյուների և երկկոր թաղերի, քարակրաբետոնակուռ գոտիի և այլ մանրամասների վերակազմության գծագրերը: Գրքում Տ. Մարությանը անդրադառնում է Զվարթնոցի ճարտարապետական հորինվածքին, կառուցվածքային կնճռոտ հարցերին, կառուցման ժամանակին, համաչափություններին, վերակազմության այլ տարբերակներին և զվարթնոցատիպ այլ հուշարձաններին: Տիրան Մարությանի Զվարթնոցին առնչվող առաջին հրապարակումը «Մի նորահայտ վկայություն», Գրական թերթ, 3 ապրիլի 1959 թ., թիվ 13 (977) հոդվածն էր: Զվարթնոցի մասին տե՞ս նաև «Զվարթնոցի կործանման պատճառները», Գիտություն և տեխնիկա, 1966, թիվ 4, էջ 6-9, «Միայն երեք բեկոր (պրպրտումներ Զվարթնոցի ավերակում)», Երեկոյան Երևան, 1 ապրիլի 1978 թ., «Զվարթնոց», Գարուն, 1980, թիվ 5, էջ 48-56, «Զվարթնոց. կոթողի ճակատագիրը։ Զվարթնոցի վերականգնման հարցի շուրջ», Կուլտուր-լուսավորական աշխատանք, 1987, թիվ 1, էջ 24-29, «Կիսավեր պատեր ավերակի փոխարեն», Գրական թերթ, 12 օգոստոսի 1988 թ., «Հարատևող թյուրիմացություն», Գարուն, 1998, թիվ 2, էջ 39-41, «Զվարթնոցի ոդիսականը», Գրական թերթ, 6 հոկտեմբերի 1989 թ., թիվ 41 (2361), «Զվարթնո՞ցը, թե՞ նորաձև շինություն», Հայրենիքի ձայն, 12 մայիսի 1990 թ., թիվ 19 (1292), «Մեծ հուշարձանի երկրորդ կործանումը», Հայաստանի հանրապետություն14-րդ հարկ, 11 սեպտեմբերի 1992 թ., թիվ 24, «Ռեցիդի՞վ… այո՛», Հայաստանի հանրապետություն, 3 նոյեմբերի 1993 թ., «1248 տարի և մեկ դար». Գիտություն և տեխնիկա, 2000, թիվ 4-6 (437-439), էջ 20-25, ««Հաճելի» թյուրիմացություն. արդեն քանիցս ռադիոյով հաղորդվում է, թե Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում կառուցվում է եկեղեցի՝ Զվարթնոցի տաճարի նմանակը», Առավոտ, 27 ապրիլի 2002 թ., թիվ 77 (1727), «Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին», Ճարտարապետություն, շինարարություն, 2011, թիվ 9, էջ 36-39, «Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին», Հանդէս Ամսօրեայ, 2011, էջ 503-528, անտիպ հոդվածաշարի «Զվարթնոցագիտություն» բաժինը: