
Արևմտյան ճակատի վերակազմություն

Առաջին հարկաբաժնի սկզբնական տեսքի վերակազմություն

Առաջին հարկաբաժնի հատակագծի համաչափական վերլուծություն

Երրորդ աստիճանի (գմբեթաթմբուկի) հատակագիծ. վերակազմության տարբերակ

Գմբեթային մասի վերակազմության տարբերակ

Գմբեթային մասի վերակազմություն Եղեգնամորի (Չանգլիի) գմբեթի օրինակով
Բանակի տաճարը
Տ. Մարությանը կազմել է Բանակի եկեղեցու վերակազմության նախագիծը, անդրադարձել է նրա կառուցման ժամանակին, շինարարական հետագա փուլերին, եկեղեցու համաչափական վերլուծությանը և տեղին՝ զվարթնոցատիպ հուշարձանների շարքում: Ի սկզբանե Տիրան Մարությանը նախատեսում էր առանձին մենագրություն հրատարակել՝ նվիրված Տայք նահանգի զվարթնոցատիպ Բանակ եկեղեցուն, սակայն հետագայում հետազոտության շրջանակների մեջ ընդգրկվեցին նահանգի ողջ հայտնի ճարտարապետական կոթողները և 1972 թ. լույս տեսավ «Տայքի ճարտարապետական հուշարձանները» գիրքը: Հրատարակվելուց անմիջապես հետո, սակայն, գրքի ողջ տպաքանակը ոչնչացվեց խորհրդային իշխանությունների հրահանգով (փրկվեցին միայն եզակի օրինակներ): Այնուամենայնիվ Տ. Մարությանին հաջողվեց 1978 թ. հրատարակել Տայքի ճարտարապետությանը նվիրված «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (Տայք նահանգի բյուզանդական անունը) վերտառումով մենագրությունը: Բանակի եկեղեցու մասին տես նաև «Վերակազմության վեց նախագիծ մեկ տաճարի համար», Բանբեր Երևանի համալսարանի, 1980, թիվ 3, էջ 96-109, «Banak: Six Projects for its Reconstruction», Armenian Studies in Memoriam Haig Berberian, 1986, էջ 517-546: