Արամուսի Ծիրանավոր Սբ. Նշան
Ավանատիպ Արամուսի եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 46-49)՝ տեղադրելով հուշարձանի հատակագիծը և հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Վերակազմության մյուս գծագրերը հրատարակվում են 1989 թ. «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» գրքում՝ եկեղեցուն նվիրված գլխում (էջ 79-81):