Ատենի Սբ. Սիոն
Ատենի Սբ. Սիոն Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցին գտնվում է Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում: Այն կառուցվել է հայազգի Թոդոսակ ճարտարապետի կողմից VII դարում: Եկեղեցու մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 149-157) , այնհուհետև՝ «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» (1989 թ., էջ 127-133) գրքերում և ավելի հանգամանալից՝ «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» (2003 թ., էջ 154-170) գրքում: Եկեղեցու ճարտարապետի մասին տե՛ս Տիրան Մարությանի «Ի պաշտպանություն Թոդոս ճարտարապետի» անտիպ հոդվածը: