Աղթամարի Սբ. Խաչ
Հուշարձանի մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 111-116): Այնտեղ էլ հրատարակվում է եկեղեցու հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Աղթամարի Սբ. Խաչի մասին տե՛ս նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» գրքում (1989 թ., էջ 103-105):