![Գլխավոր ճակատ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Արգել_Վարչություն_Գ1.jpg)
Գլխավոր ճակատ
![Երկրորդ հարկի հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Արգել_Վարչություն_Գ2-scaled.jpg)
Երկրորդ հարկի հատակագիծ
Արգել ՀԷԿ-ի վարչության շենքը
Շենքի նախագիծը կազմվել է 1948 թ.: Այն գտնվում է Արգել գյուղի հարավային եզրում՝ աղբյուր-հուշարձանի մոտակայքում: Քառակուսի հատակագծով շենքի դեպի Հրազդանի կիրճը ուղղված գլխավոր ճակատը ձևավորված է զգալիորեն պատի թանձրության մեջ խորացող եռակամար երեքական հզոր կիսասյուներից կազմված մույթերի վրա հենվող հորինվածքով: