![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Զվարթնոց_Շապիկ-scaled.jpg)
Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ
Սույն աշխատությունը նվիրված է աշխարհի առավել մեծարժեք ճարտարապետական կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ուսումնասիրությանը: Իր եզրակացությունները ավելի համոզիչ դարձնելու նպատակով հեղինակը ներկայացրել է տաճարի նոր կազմված հատակագծեր ու կտրվածքներ և կառուցվածքի զանազան դրվագներ արտահայտող այլ գծագրեր: Գրքում տեղ են գտել չլուսաբանված կարևոր հանգուցային հարցերի ու խնդիրների նոր մեկնաբանություններ: Աշխատության մեջ հանգամանորեն…
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Տայք_Շապիկ-scaled.jpg)
Տայքի ճարտարապետական հուշարձանները
Հայ ճարտարապետությունը բազմադարյան պատմություն ունի: Այն որպես ժողովրդի կառուցողական արվեստ իր գոյության ընթացքում ապրել է բուռն զարգացման ժամանակներ. ունեցել է նաև հարկադրական դադարներ, բայց ամեն անգամ դրանց հաջորդել է մի նոր վերածնություն: Այն դարերի ընթացքում հղկվել, հասել է վսեմ պարզության: Ունենալով իր ուրույն դեմքը, առնչվելով հարևան ու հեռավոր ժողովուրդների արվեստի…
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Ավան_Շապիկ_2-scaled.jpg)
Ավանի տաճարը և համանման հուշարձաններ
Սույն աշխատությունը հիմնականում նվիրված է հայ ճարտարապետության վաղ միջնադարում կառուցված հուշարձաններից Ավանի տաճարին: Նկատի առնելով, որ Ավանը իր տեսակի մեջ միակը չէ և հանդիսանում է տվյալ տիպին պատկանող մոտ երկու տասնյակ հուշարձաններից մեկը միայն, և որ բոլորը միմյանց միջև ունեցած որոշակի, երբեմն նշանակալից տարբերությամբ հանդերձ, էապես նույնի տարատեսակներն են՝ ավել…
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Խորագույն_Հայք_Շապիկ_3-scaled.jpg)
Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք
Խորագույն Հայք նահանգը հարուստ է ճարտարապետական նշանավոր հուշարձաններով, որոնց ուսումնասիրությամբ մեզանում շատ քիչ են զբաղվել: Աշխատության մեջ հուշարձաններից յուրաքանչյուրի վերաբերյալ տրված է պատմական համառոտ տեղեկանք, վերլուծված են դրանց ճարտարապետական-ոճական առանձնահատկությունները, արժեքավորված են որպես արվեստի գործեր: Գիրքը հագեցված է բազմաթիվ գծագրերով և լուսանկարներով, որոնք ակներև են դարձնում պատմական Հայաստանի ինչպես կենտրոնում,…
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Архитектурные_Памятники_Обложка_3-scaled.jpg)
Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...
В книге рассматриваются некоторые памятники архитектуры, имеющие решающее значение для понимания ряда вопросов становления, тенденций дальнейшего развития армянской архитектуры. Автор предлагает в книге новые интерпретации реконструкций некоторых памятников. Книга оснащена чертежами и фотоснимками.
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Հայ_Դասական_Ճարտարապետության_Ակունքներում_Շապիկ_-scaled.jpg)
Հայ դասական ճարտարապետության ակունքներում
Աշխատությունում դիտարկվում են Հայաստանի և Վրաստանի վաղ միջնադարի ճարտարապետական կարևոր հուշարձաններ՝ Ավան, Հռիփսիմե, Ջվարի, Ատեն, Ծրոմի, Բանակ, Իշխան, Անիի մայր տաճար և այլն: Գիրքը հագեցած է բազմաթիվ գծագրերով և լուսանկարներով: Այն նախատեսվում է ինչպես ճարտարապետների, շինարարների, այնպես էլ հայ ճարտարապետության պատմությամբ հետաքրքրվող ընթերցող շրջանակների համար:
![](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Կտրվեց_Մորս_Թզբեհի_Թելը_Շապիկ-300x300.jpg)
Կտրվեց մորս թզբեհի թելը
Տիրան Մարությանի բանաստեղծությունների ժողովածու՝ հրատարակված 2003 թ.: