![Հարավային մուտքը](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Արգել_ՀԷԿ_Բաց_Ենթակայան_Ժ1-scaled.jpg)
Հարավային մուտքը
![Հարավային մուտքը](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Արգել_ՀԷԿ_Բաց_Ենթակայան_Ժ2-scaled.jpg)
Հարավային մուտքը
![Տեսքը հարավային կողմից](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Արգել_ՀԷԿ_Բաց_Ենթակայան_Ժ3-scaled.jpg)
Տեսքը հարավային կողմից
![Տեսքը հարավային կողմից](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Արգել_ՀԷԿ_Բաց_Ենթակայան_Ժ4-scaled.jpg)
Տեսքը հարավային կողմից
![Հյուսիսային մուտքը](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Արգել_ՀԷԿ_Բաց_Ենթակայան_Ժ5-scaled.jpg)
Հյուսիսային մուտքը
Բաց ենթակայան
Կառուցվել է 1952 թ.: Բաց ենթակայանը գտնվում է ՀԷԿ-ի գլխավոր շենքից որոշ հեռավորության վրա՝ Հրազդան գետի հանդիպակաց աջ ափին: Այն գետից անջատված է բարձր քրքատաշ բազալտե հենապատով: Մեկ այլ՝ ավելի բարձր հենապատով, ենթակայանը անջատված է արևմտյան լանջից: Ենթակայանը գլխավոր շենքի վերին հարկի հետ կապված է մետաղական կամրջակով: Առավել նշանակալից են ենթակայանի հարավային և հյուսիսային մուտքերը: Հաղթակամարի հորինվածք ունեցող, լայնաթռիչք կամարակապ բացվածքով հարավային շքամուտքը կառուցված է «ծեծած» (бучарка) բազալտ քարով և ավարտվում է պարզ տրամատով քիվով: Հյուսիսային մուտքը ավելի փոքր չափերի է, ձգված համաչափություններով և երկթեք գագաթով: Նրա բացվածքի կամարը հենված է պարզ խորանարդաձև խոյակներով որմնասյուներին: