![Գավառ ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Գավառ_ՀԷԿ_Ժ1-scaled.jpg)
Գավառ ՀԷԿ
![Գավառ ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Գավառ_ՀԷԿ_Ժ2-scaled.jpg)
Գավառ ՀԷԿ
![Գավառ ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Գավառ_ՀԷԿ_Ժ3-scaled.jpg)
Գավառ ՀԷԿ
![Կամարակապ պատուհանի մոտիվը, որն այնուհետև օգտագործվեց Արգել ՀԷԿ-ի ճարտարապետության մեջ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Գավառ_ՀԷԿ_Ժ4-scaled.jpg)
Կամարակապ պատուհանի մոտիվը, որն այնուհետև օգտագործվեց Արգել ՀԷԿ-ի ճարտարապետության մեջ
Գավառ ՀԷԿ
Կառուցվել է 1940 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ (նախկին՝ Նոր Բայազետ) քաղաքում: Հիդրոկայանը կառուցված է քրքատաշ բազալտ քարից: Գլխավոր ճակատը մշակված է հինգ ձգված պատուհաններով: Այդ պատուհանների պայտաձև ուրվագծով բարավորները աստիճանաբար խորանում են պատի հաստության մեջ, ընդ որում՝ փոխվում է ամեն հաջորդ պայտաձև բարավորի կենտրոնը: Նկարագրված մոտիվը, որն առաջին անգամ ճարտարապետը փորձարկում է Գավառի ՀԷԿ-ում, այնուհետև հաջողությամբ կիրառում է Արգել ՀԷԿ-ի (նախկին՝ Գյումուշ) ճակատներում: Գավառի ՀԷԿ-ի պատուհանների բարավորների վերին՝ պատի հետ նույն հարթության մեջ գտնվող շարքը, նույնպես քրքատաշ է, իսկ ստորին երկու շրջանակները իրականացված են սրբատաշ քարով: Կողային ճակատը եզրերում ավարտվում է աշտարակաձև ծավալներով: