Ուսանողական տարիներ/երիտասարդություն
Ներկայացված են Տիրան Մարությանի ուսանողական և երիտասարդության տարիների լուսանկարներ, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) Երևանի շինարարական ինստիտուտի հիմնադիր կուրսի զինվորական ճամբարից, ուսանողական կյանքից, դիմապատկերներ: Լուսանկար 3-ում՝ առջևի շարքում (աջից ձախ) առաջինը ջոկապետ, կապիտան Ռուբեն Պետրոսյանն է, երկրորդը (ժպտացող դիմագծերով)՝ Վարդգես Ստեփանյանը, երրորդը՝ Պողոս Բաբաջանյանը, չորրորդը՝ Վրույր Գրիգորյանը, հինգերորդը (հրացանը ծնկին)՝ Գագիկ...
Հայհիդրոնախագիծ ինստիտուտում
1939-ից մինչև թոշակի անցնելը (1992) Տ. Մարությանն աշխատել է «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում (1952 թ.-ից՝ գլխավոր ճարտարապետ): 1942 թ. փետրվարից մինչև 1946 թ. մարտը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան ճակատի զորամասերում: «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում աշխատելու տարիներին Տ. Մարությանը կազմել է Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանների (մասնավորապես՝ Սևան- Հրազդան և Որոտան կասկադների) համալիրների ճարտարապետական...
Գործընկեր ճարտարապետների հետ
Լուսանկար 2 - խորհրդահայ մշակույթի երիտասարդ գործիչները. կանգնածների շարքում ձախից առաջինը ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանն է, երկրորդը՝ պատմաբան Գևորգ Ղարիբջանյանը, երրորդը՝ գրականագետ Հակոբ Սալախյանը, չորրորդը՝ ճարտարապետ Տիրան Մարությանը, նստածների մեջ ձախից առաջինը վաստակավոր արտիստուհի Գոհարինե Մելքումյանն է, երկրորդը՝ օպերային երգչուհի Մարիամ Չմշկյանը, երրորդը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լ. Այվազյանը, չորրորդը՝ ՀԽՍՀ ժողովրդական...
Մայր Աթոռի ճարտարապետական բաժնում
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի առաջարկության շուրջ քննարկում Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Երևանում կառուցվելիք Մայր տաճարը Զվարթնոցի ճարտարապետությամբ կառուցելու վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներ՝ Վարազդատ Հարությունյան, Գրիգոր Խանջյան, Արծրուն Գալիկյան, Գրիգոր Ղաֆադարյան, Բաղդասար Արզումանյան և այլք, նախագիծը ներկայացնող՝ Տիրան Մարության (Էջմիածին, Մայր Աթոռ, 1989 թ., աշուն):