Գործընկեր ճարտարապետների հետ

Լուսանկար 2 — խորհրդահայ մշակույթի երիտասարդ գործիչները. կանգնածների շարքում ձախից առաջինը ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանն է, երկրորդը՝ պատմաբան Գևորգ Ղարիբջանյանը, երրորդը՝ գրականագետ Հակոբ Սալախյանը, չորրորդը՝ ճարտարապետ Տիրան Մարությանը, նստածների մեջ ձախից առաջինը վաստակավոր արտիստուհի Գոհարինե Մելքումյանն է, երկրորդը՝ օպերային երգչուհի Մարիամ Չմշկյանը, երրորդը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լ. Այվազյանը, չորրորդը՝ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Տիգրան Շամիրխանյանը, հինգերորդը՝ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը (Երևան, Արվեստի աշխատողների տուն, 1948 թ. դեկտեմբերի 4): Լուսանկար 3 — ԽՍՀՄ ճարտարապետների երկրորդ համագումարի մի խումբ պատգամավորներ և մասնակիցներ։ Կանգնած են. ձախից առաջինը՝ Վարազդատ Հարությունյանը, չորրորդը՝ Բաղդասար Արզումանյանը, հինգերորդը՝ Ռազմիկ Ալավերդյանը, յոթերորդը՝ Գրիգոր Աղաբաբյանը, ութերորդը Տիրան Մարությանը, տասներորդը՝ Սամվել Սաֆարյանը, տասնմեկերորդը՝ Լևոն Բաբայանը, տասներկուերորդը՝ Փայլակ Մանուկյանը, տասներեքերորդը (կամ՝ աջից չորրորդը)՝ Արտաշես Մամիջանյանը։ Նստած են. ձախից առաջինը՝ Գոհար Քանքանյանը (Վ. Հարությունյանի կինը), երկրորդը՝ Կոնստանդին Ալթունյանը, երրորդը՝ Մարկ Գրիգորյանը, չորրորդը՝ Հովհաննես Մարգարյանը, հինգերորդը՝ Գևորգ Քոչարը, վեցերորդը՝ Վալենտինա Աճեմյանը, յոթերորդը՝ Միքայել Մազմանյանը։