Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի
Հուշարձանին առաջին անգամ Տ. Մարությանը անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 93-99)՝ այնտեղ էլ տեղադրելով եկեղեցու վերակազմության գծագրերը: Հետագայում՝ 1989 թ. լույս տեսած «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» մենագրությունում, հրատարակվում է եկեղեցու արևմտյան ճակատի վերակազմության երկրորդ տարբերակը (էջ 97):