Զառ
Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը գրքում» (1956 թ.) կարդում ենք. «Ուղղանկյուն և շառավղային կոմպոզիցիաների յուրահատուկ զուգակցում տեսնում ենք Ֆրանգանոց և Զառ գյուղերում, որտեղ յուրաքանչյուր դեպքում, ելնելով տեղանքի կոնկրետ պայմաններից և հատկապես պահպանված ճանապարհների ուղղություններից, հեղինակը կարողացել է ստանալ հետաքրքիր լուծումներ»: Գյուղի արտադրական սեկտորն առանձնացված է արևմտյան կողմում: