Տիրան Մարության

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Տիրան Հարությունի Մարությանը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 24-ին Ղշլաղ գյուղում (այժմ Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս): Հոր՝ Հարություն Ներսեսի Մարությանի (1878-1918) ծնողները գաղթել էին Ալաշկերտից և հաստատվել Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր), մոր՝ Բավական Անտոնի Ափի-նյանի (1888-1969) ընտանիքը հենց Ղշլաղից էր։ Հոր մահվանը հաջորդող դժվար տարիներին պատանի Տիրանն ավագ եղբոր ու քրոջ հետ 1920-1923 թթ. եղել է Ղարաքիլիսայի և Ջալալօղլուի (այժմ՝ Ստեփանավան) ամերիկյան որբանոցների սան։ Նախնական կրթությունը ստացել է Ջալա-լօղլուի և Ղշլաղի դպրոցներում, 1925-30 թթ. սովորել և ավարտել է Ղարաքիլիսայի միջնակարգ դպրոցը։ 1930 թ. աշխատել է Ղարաքիլիսայի քիմկոմբինատի, ապա և Ձորագէսի շինարարություն-ներում որպես բանվոր։ 1930-35 թթ. սովորել և ավարտել է Երևանի շինարարական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան) ճար-տարապետական բաժինը, 1937 թ. գերազանց գնահատականով պաշտպանելով դիպլոմային աշ-խատանքը՝ ստացել է ինժեներ-ճարտարապետի որակավորում։

1935-37 թթ. ունկնդրել է Հայաստանի գրողների միութ-յանը կից Գրական համալսարանի դասընթացը, ուր այդ ժամանակ դասավանդում էին հայ մշակույթի մե-ծանուն գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյա-նը, Եղիշե Չարենցը, Արսեն Տերտերյանը, Խաչատուր Կանայանը, Խորեն Սարգսյանը և ուրիշներ: Տ. Մարու-թյանը 1933-35 թթ. աշխատել է ակադեմիկոս Ալ. Թա-մանյանի, ապա և ճարտարապետ Գ. Քոչարի «Գիպրո-գորի» նախագծային արվեստանոցներում։ 1935-39 թթ. նա աշխատել է Հայաստանի հողժողկոմատի գյուղերի հատակագծման և վերաբնակեցման բյուրոներում որ-պես ավագ ճարտարապետ։

1935-37 թթ. ունկնդրել է Հայաստանի գրողների միությանը կից Գրական համալ- սարանի դասընթացը, ուր այդ ժամանակ դասավանդում էին հայ մշակույթի մեծանուն գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառ- յանը, Եղիշե Չարենցը, Արսեն Տերտերյանը, Խաչատուր Կանայանը, Խորեն Սարգսյանը և ուրիշներ: . Մարությանը 1933-35 թթ. աշխատել է ակադեմիկոս Ալ. Թամանյանի, ապա և ճար- տարապետ Գ. Քոչարի «Գիպրոգորի» նախա- գծային արվեստանոցներում։ 1935-39 թթ. նա աշխատել է Հայաստանի հողժողկոմատի գյուղերի հատակագծման և վերաբնա- կեցման բյուրոներում որպես ավագ ճար- տարապետ։ ​

1940-41 թթ. աշխատել է Թբիլհիդէպի Երևանի բյուրոյում որպես ճարտարապետ-նախագծող: 1942 թ. փետրվարից մինչև 1946 թ. մարտը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան ճակատի զորամասերում: 1946 թ. մինչև թոշակի անցնելը (1992) Տ. Մարությանն աշխատել է «Հայհիդրոէ-ներգանախագիծ» ինստիտուտում (1952 թ.-ից՝ գլխավոր ճարտարապետ): Այդ տարիներին Տ. Մարությանը կազմել է Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանների համալիրների ճար-տարապետական նախագծերը, այդ թվում՝ Սևա-նի ՀԷԿ-ի վերերկրյա շինությունները, Աթարբե-կյանի (այժմ՝ Հրազդան), Գյումուշի (այժմ՝ Արգել), Արզնիի, Երևանի (նոր), Շամբի, Սպանդարյանի, Տաթևի (վերջինս՝ հեղինակային խմբի կազմում) հիդրոհանգույցների մասնաշենքերն ու կառուց-վածքները:

Մարությանը կազմել է Արարատյան դաշտի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի վերակառուցման հատակագծերը, նրա կազմած գլխավոր հատակագծերով են ստեղծվել մոտ 15 նոր բնակավայրեր, այդ թվում Լուսավան (ներկայումս՝ քաղաք Չարենցավան) և Գագարին ավանները, Աջափնյա Սիսիանը, Լուսակերտը (այժմ՝ գյուղ Արգել), Արզնին (այժմ՝ Առողջարան թիվ 1), Ջերմուկի Կեչուտ բանավանը և այլն: Տ. Մարությանի նախագծերով են իրականացվել 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ ու ակումբներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր, աղբյուր-հուշարձաներ: Այս կարգի կա-ռույցներից հիշարժան են Հրազդանի մշակույթի տունը, Կա-պանի երաժշտական ուսումնարանը, Ճարտարագիտական համալսարանի մասնաշենքը Կորյունի փող. 12 հասցեում, Մոսկովյան փողոցի թիվ 8, Ազատության պողոտայի թիվ 1-12 բնակելի շենքերի համալիրը, Ղշլաղ և Օշական գյուղերի աղ-բյուր-հուշարձանները և այլն:

Մարությանը կազմել է Արարատյան դաշտի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի վերակառուցման հատակագծերը, նրա կազմած գլխավոր հատակագծերով են ստեղծվել մոտ 15 նոր բնակավայրեր, այդ թվում Լուսավան (ներկայումս՝ քաղաք Չարենցավան) և Գագարին ավանները, Աջափնյա Սիսիանը, Լուսակերտը (այժմ՝ գյուղ Արգել), Արզնին (այժմ՝ Առողջարան թիվ 1), Ջերմուկի Կեչուտ բանավանը և այլն: Տ. Մարությանի նախագծերով են իրականացվել 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ ու ակումբներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր, աղբյուր-հուշարձաներ: Այս կարգի կառույցներից հիշար- ժան են Հրազդանի մշակույթի տունը, Կապանի երաժշ- տական ուսումնարանը, Ճարտարագիտական համալսա- րանի մասնաշենքը Կորյունի փող. 12 հասցեում, Մոսկով- յան փողոցի թիվ 8, Ազատության պողոտայի թիվ 1-12 բնա- կելի շենքերի համալիրը, Ղշլաղ և Օշական գյուղերի աղբյուր-հուշարձանները և այլն:

1959 թ. ի վեր, ամենօրյա աշխատանքային օրվան զուգընթաց Տ. Մարությանը զբաղվել է հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերով, հեղինակել վեց ծավալուն մենագրություն-ներ՝ «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» (1963), «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (1972), «Ավանի տաճարը» (1976), «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (1978), «Архитектурные памятники Звартноц, Аван, Собор Анийской Богоматери…» (1989), «Հայ դասական ճարտարապե-տության ակունքներում» (2003), շուրջ երեք տասնյակ հոդվածներ: Նկատենք, որ վերոհիշյալ ռուսերեն մենագրությունը Տ. Մարությա-նին դարձրել է Ճարտարապետության համաշխարհային բիենալեի դափնեկիր (1991, Սոֆիա): 1967 թ. Տ. Մարությանը «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությամբ պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն, իսկ 1992 թ.՝ «Ավանի տաճա-րը և համանման հուշարձաններ» ատենախոսության պաշտպա-նությամբ ստացել է ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան։

Մարությանը բանաստեղծություններ է գրել աշակերտական տա-րիներից ի վեր։ Նրա գրվածքների վերաբերյալ դրականորեն են արտահայտվել Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Մա-րո Մարգարյանը: Առաջին անգամ նրա բանաստեղծություններից տպագրվել են «Կամուրջներ» ալմանախում (1989), ապա՝ «Գա-րուն» հանդեսում (1997, թիվ 2): Բանաստեղծությունների առաջին ծավալուն ժողովածուն՝ «Օրեր, տարիներ» վերտառությամբ հրա-տարակվել է 1999 թ., Մարո Մարգարյանի առաջաբանով, իսկ երկրորդ ժողովածուն՝ «Կտրվեց մորս թզբեհի թելը»՝ 2003 թ.: Տ. Մարությանը Ճարտարապետների միության անդամ էր 1935 թ.-ից, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նա-խագահության երեք պատվոգրերով (1945, 1953, 1960 թթ.), 1961 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման, շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշար-ձանների պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության անդամ։ 2002 թ. Տ. Մարությանը պարգևատրվել է Ալ. Թամանյանի ոսկե մեդալով։ Տիրան Մարու-թյանը կյանքից հեռացավ 2007 թ. նոյեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շրջապատված կնոջ, զավակների և թոռների ուշադ-րությամբ։ Նա հուղարկավորված է Երևանի քաղաքային պան-թեոնում։

Մարությանը բանաստեղծություններ է գրել աշակերտա- կան տարիներից ի վեր։ Նրա գրվածքների վերաբերյալ դրականորեն են արտահայտվել Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Մարո Մարգարյանը: Առաջին ան- գամ նրա բանաստեղծություններից տպագրվել են «Կա- մուրջներ» ալմանախում (1989), ապա՝ «Գարուն» հանդե- սում (1997, թիվ 2): Բանաստեղծությունների առաջին ծա- վալուն ժողովածուն՝ «Օրեր, տարիներ» վերտառությամբ հրատարակվել է 1999 թ., Մարո Մարգարյանի առաջա- բանով, իսկ երկրորդ ժողովածուն՝ «Կտրվեց մորս թզբեհի թելը»՝ 2003 թ.:
Տ. Մարությանը Ճարտարապետների միության անդամ էր 1935 թ.-ից, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության երեք պատվոգրերով (1945, 1953, 1960 թթ.), 1961 թ. արժանացել է Հայաստանի վաս- տակավոր շինարարի կոչման, շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանութ- յան ընկերության հանրապետական խորհրդի նախագա- հության անդամ։ 2002 թ. Տ. Մարությանը պարգևատրվել է Ալ. Թամանյանի ոսկե մեդալով։
Տիրան Մարությանը կյանքից հեռացավ 2007 թ. նոյեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շրջապատված կնոջ, զավակների և թոռների ուշադրությամբ։ Նա հուղարկա- վորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Վերջին թարմացումներ

Գառնահովիտի Սբ. Գևորգ

Գառնահովիտ գյուղի ավանատիպ եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադառնում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 50-63), որտեղ էլ հրատարակում է վերակազմության նախագիծը: Հուշարձանի մասին տե՛ս նաև

Տեսնել Ավելին »

Լեկիթի տաճարը

Այժմյան Ադրբեջանի տարածքում գտնվող զվարթնոցատիպ Լեկիթի տաճարին Տիրան Մարությանն առաջին անգամ անդրադառնում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» գրքի (1963 թ.) «Զվարթնոց և Լյակիթ» գլխում (էջ 102-109), որտեղ էլ զետեղված է

Տեսնել Ավելին »