Ագարակ ՀԷԿ
Նախագծվել է 1946 թ.: Հիդրոէլեկտրոկայանը գտնվում է Լոռու մարզի Ագարակ գյուղի մերձակայքում: Կառուցված է մաքուր տաշված մոխրագույն քարից: Ընդերկայնական ճակատը լուծված է երեք լայն որմնամույթերով և դրանց միջև դասավորված բարձր պատուհաններով: Որմնամույթերի ստորին հատվածում կիսաշրջանաձև, պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող պատուհաններ են: