Էսքիզներ
Ներկայացված են աղբյուր-հուշարձանների և հուշակոթողների էսքիզներ:
Ջրանցույց Արզնիում
Կառուցվել է 1955 թ.: Մտնում է Արզնի ՀԷԿ-ի համալիրի մեջ:
Ջրապատվարներ Հրազդան գետի վրա
Հավանաբար կառուցվել են 1955 թ.:
Սևան-Դիլիջան տրանսպորտային թունելի ելքի և մուտքի նախագիծ
Հյուսիսային շքամուտքը և օդափոխության շենքը կառուցվել է 1975 թ., հարավային շքամուտքը՝ 1977 թ.: Պահպանվել են թունելի շքամուտքերի բազմաթիվ տարբերակներ: