Բլոգների արխիվները

Կառուցվել է 1954-55 թթ.: Ի սկզբանե նախատեսվել է, որպես Արզնի ՀԷԿ-ի բանվորական ավան, այնուհետև ձևափոխվել՝ առողջարանային համալիրի:

Կենտրոնական լայն ճեմուղու երկու կողմերում առողջարանի մասնաշենքերն են: Ճեմուղին ավարտվում է կենտրոնական ակումբի շենքով, որի աջ կողմում 10-րդ մասնաշենքն է՝ նախկին Արզնիի կենցաղի տունը:

Կառուցվել է 1955 թ.: Ունի 250 տեղանոց դահլիճ: Գլխավոր ճակատի կողմից՝ երկրորդ հարկում, բաց վերասլաց սյունասրահ է:

Կառուցվել է 1954-55 թ.: Այժմ առողջարանի 10-րդ մասնաշենքն է: Երկրորդ հարկում՝ ճակատի ողջ երկայնքով անցնում է խորը կամարակապ լոջիա: Շենքի եզրերը «մեղմացված» են անկյունային որմնասյուներով:

Կառուցվել է 1975 թ.: Գտնվում է Կեչուտի ջրամբարի արևմտյան ափին:

210/449