Լեկիթի տաճարը
Այժմյան Ադրբեջանի տարածքում գտնվող զվարթնոցատիպ Լեկիթի տաճարին Տիրան Մարությանն առաջին անգամ անդրադառնում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» գրքի (1963 թ.) «Զվարթնոց և Լյակիթ» գլխում (էջ 102-109), որտեղ էլ զետեղված է հուշարձանի ճակատի սխեմատիկ վերակազմությունը: Տաճարի մասին առավել հանգամանալից Տիրան Մարությանը գրում է Լեկիթի բոլորակ տաճարը. — «Հանդէս Ամսօրեայ», 2001, էջ 281-354 հոդվածում՝ ներկայացնելով հուշարձանի վերակազմության ամբողջական նախագիծը: