Ավանի տաճարի վերակազմություն
Հեղինակի 1976 թ. հրատարակված «Ավանի տաճարը» գրքում զետեղված վերակազմության գլխավոր տարբերակն է՝ ցածրադիր եկրորդական գմբեթներով և գմբեթաթմբուկի չորս պատուհաններով: Այդ վերակազմության մյուս տարատեսակն է գմբեթաթմբուկի յուրաքանչյուր նիստին մեկական պատուհանով տարբերակը՝ նույնպես ներկայացված մենագրության մեջ: Աքսոնոմետրիկ տեսքերից մեկը, նույնպես, պատկերում է եկեղեցին գմբեթաթմբուկի յուրաքանչյուր նիստին մեկական պատուհաններով, սակայն առանց ձևավոր պսակների: