Ավանի տաճարի վերակազմության տարբերակ հյուսիսային և հարավային խաչաթևերի միաթեք ծածկով և երկրորդական գմբեթների առանձնացված դիրքով
Ճակատի գծագրից պարզ է դառնում, որ հյուսիսային և հարավային ճակատները ծածկված են միաթեք ծածկով՝ ինչպես նախորդ երկու տարբերակներում: Տարբերությունը, սակայն, երկրորդական գմբեթների մեջ է, որոնք ավելի բարձրադիր են և փոքր չափով հետ դրած եկեղեցու պատերի հարթությունից՝ ինչպես գլխավոր առաջին տարբերակում էր: Արևմտյան ճակատի վերակազմությունը հրապարակվում է առաջին անգամ, իսկ ճակատի համաչափական վերլուծությունը տեղ է գտել «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» մենագրության մեջ (2003 թ.):