Անիի Առաքելոց եկեղեցի
10-11-րդ դարերի հինգ գմբեթանի (կենտրոնական մեծ և չորս փոքր անկյունային) եկեղեցու վերակազմությունը կատարվել է այն չափագրած և ուսումնասիրած Թ. Թորամանյանի նյութերի հիման վրա: Վերակազմությունն առաջին անգամ հրատարակվել է «Ավանի տաճարը» գրքում (1976 թ.), իսկ ավելի մանրամասն մշակված տարբերակը՝ «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» գրքում (2003 թ.):