Ճարտարապետներ/գործընկերներ

Սոս Մանուկյան

Փոխվել է Արարատյան դաշտավայրի համայնապատկերը: Ճիշտ է, նույնն են մնացել Արարատն ու Արագածը, նույն հունով է գնում նաև Արաքսը, սակայն նորն այստեղ առավել նշանակալից է: Երևան-Նախիջևան խճուղով անցնելիս այստեղ ու այնտեղ նշմարվում էին գյուղեր, որոնք շատ էլ չէին տարբերվում Քսենոփոնի նկարագրած հայկական գյուղերից՝ փոքրիկ, կավակերտ, հարթ կտուրներով խղճուկ խրճիթներ, որոնց…

Տեսնել ավելին...

Ճարտարապետ Հովհաննես Մարգարյան (հուշ երեկո), 1965 թ.

Այնքան անսպասելի, այնքան անժամանակ հեռացավ և այնպիսի մեծ ափսոսանքի զգացմունք ծանրացրեց մեր սրտերի վրա մեր սիրելի Հովիկը, որ մարդ ակամայից լլկվում, չի իմանում ի՞նչ ասի և ի՞նչ ձևով ասի, որ այնքան խորթ չթվա, որ մարդ իր ասածից չսառսռա: Ավա῀ղ, բանն այն է, որ մի տարի է արդեն, որ այդ ռեալ…

Տեսնել ավելին...

Մեր Ռաֆոն 60 տարեկան, 1968 թ.

Ահա և մի արտակարգ երևույթ, ռեալ, գոյություն ունեցող մի փաստ, որը շարժման մեջ է դնում մարդկային կյանքի որոշակի լծակներ, խոսեցնում շարքային և մաս-նագետ մարդկանց, մարդկային խմբեր, կազմակերպություններ, ժողովուրդ: Այս պարագան ինքնին պերճախոս է, որ երևույթը համարվի համաժողովրդական lամազգային և որպես այդպիսին՝ ընդհանուր-մարդկային: Ռաֆայել Իսրայելյան, նա է, ստեղծագործական քանքարի իր ողջ…

Տեսնել ավելին...

Ճարտարապետ Կարո Հալաբյան (ծննդյան 90-ամյակին), 1987 թ.

Դեռ վաղ ժամանակներում հայերը եղել են հայտնի կառուցողներ, ունեցել են հմուտ քարգործ վարպետներ, բարձրաճաշակ ճարտարապետներ: Եվ այդ հայտնի է եղել նաև Հայաստանից դուրս` հարևան և հեռավոր երկրներում, ուր որ գործադրություն է գտել հայերի կառուցողական գործունեությունը: Մի դեպքում վարպետները մեկնել են իրենց ցանկությամբ՝ գործ որոնելու, ընտանիքի ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով, մյուս…

Տեսնել ավելին...

Ռաֆայել Իսրայելյանի 80-ամյակին, 1988 թ.

Սիրելի Ռաֆո, Այսօր խոսքս քեզ հետ է, միայն քեզ հետ։ Նույն 1908 թվականին քեզ հետ միաժամանակ ծնվածները կան, թող լինեն, սակայն դու լավ արեցիր, որ մի քիչ շուտ գնացիր, եթե մնայիր, մեկ է չէիր դիմանալու քո սիրելի Սոֆիկի և, մանավանդ, դեռատի դստերդ անժամանակ կորստին։ Էն էլ ասեմ, որ քեզ համար…

Տեսնել ավելին...

Հովհաննես Մարգարյանի երեկո (տեքստը կարդացվել է Հ. Մարգարյանի 95-ամյակի երեկոյին՝ Ճարտարապետների տանը), 1996 թ.

Մենք այս հանդեսին փութացինք ներկա լինել մի առանձին զգացումով, որը, անշուշտ, տարբերվում է նման այլ դեպքերից, առանց պարտադրման, միայն ու միայն սիրով ու հարգանքով, առիթի նկատմամբ խոր ակնածանքով: Այլ կերպ էլ չէր կարող լինել, քանի որ այն նվիրված է Հովհաննես Մարգարյանին, մի պարկեշտ մարդու, մի ազնիվ անձնավորության, մի տաղանդավոր ճարտարապետի,…

Տեսնել ավելին...

Հովհաննես Մարգարյան, 1996 թ.

Նա քչախոս էր, թվում էր անտարբեր է շրջապատի և մարդկանց նկատմամբ, հետո նկատեցինք, որ աննկատ հետևում, հետաքրքրվում է երևույթներով, մարդկանցով, ուսանողներով: Սկզբնական շրջանում Հովիկին, որպես ասիստենտ օգնում էր Վահագն Ավագյանը: Հիշում եմ նախագծային առաջադրանքներից հրշեջների կալանչա էր՝ աշտա-րակ, որի վերևում հերթապահողը նկատելով հրդեհը, ահազանգում էր հրշեջներին: Ես գծել էի պանդուսով…

Տեսնել ավելին...

Մարկի մասին, 2000 թ.

Արդյունաբերական համալիրների նախագծման ինստիտուտի բախտը բերեց. հենց սկզբից նրա տնօրենը եղավ անվանի ճարտարապետ, արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Գրիգորյանը: Կարևորն այն էր, որ նա որպես անձնավորություն, մարդկային էր իր էությամբ. Մարկ Գրիգորյանը նրբանկատ էր, բարի էր: Իմ հնարավորություններից վեր է նրան բոլոր կողմերից ներկայացնել, որովհետև նրան չեմ աշակերտել, նույն տեղում չենք…

Տեսնել ավելին...

Դիտողություններ Ալեքսանդր Թամանյանի վերաբերյալ հաղորդման մասին

Ինչպես Մատենադարանը, կա և քարեդարան, հեռուստահաղորդումների տնտեսությունն էլ ունի հիշարժան, երբեմն կրկնելու համար իր նշանակությունը երկար պահելու նյութերի դարանը: Միայն կարելի է ափսոսել, որ այդ գործում ունեցել ենք կորուստներ: Նկատելի է, որ վերջերս իրենց այդ դարանները նոր նյութերով հարստացնելու բացթողումները լրացնելու ջանքեր են գործադրվում և առանց տատանվելու արդեն մի քանի…

Տեսնել ավելին...