Հայ ճարտարապետության վարպետները, Տիրան Մարության, Երևան, 2002
Շատերն են իրենց կյանքի ճանապարհին հանդիպել մարդկանց, իրողությունների, որոնք ճակատագրական հետք են թողել նրանց կյանքում: Այդօրինակ իրողություն եղավ դեռևս ճարտարապետականի ուսանող Տիրան Մարությանի համար ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատելը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ ապագա ճարտարապետի մասնագիտական կողմնորոշման, նրա հավատամքի ընտրության գործում:
Հասմիկ Մելիքսեթյան, Ճարտարապետ Տիրան Մարությանի ստեղծագործական ժառանգությունը. - ԺԸ. 00. 01 - «Ճարտարապետություն» մասնագիտությամբ ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Երևան, 2004
Ճարտարապետության վարպետների ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ինչպես ժամանակի ճարտարապետության զարգացման խնդիրների, այնպես էլ առանձին ճարտարապետների գործունեության առանձնահատկությունների իմացության համար, ինչը շատ անհրաժեշտ է ճարտարապետական ավանդույթների ժառանգորդական փոխանցման, ճարտարապետների նոր սերնդի դաստիարակության