Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ ընկ. Մուրադյանին, 1982 թ.
Երևանի կենտրոնական մասի լիակատար բարեկարգման համար նշանակալից է Հյուսիսային պողոտայի պրոբլեմի վերջնական լուծումը: Խոսքը վերաբերում է այն տարածության ճարտարապետական լուծմանը, որն ընկած է Լենինի հրապարակի և ՊետՕպերայի միջև: Տարիներ ի վեր նախագծեր են մշակվում որոշ նախագծային ինստիտուտներում, սակայն անհրաժեշտ արդյունքի դեռ չեն հասել: Տվյալ հարցը հետաքրքրում է ոչ միայն այդ…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին, 22 մայիսի 1990 թ.
Այստեղ՝ Ձեզ մոտ, Վեհափառ Տեր, ավարտվում է այն ճանապարհը, որ հանուն Զվարթնոցի սկսել էի 1959 թ., «Գրական Թերթ»-ում տպագրված «Մի նորահայտ վկայություն» հոդվածով։ Գործերիս սկիզբը լավ էր, վերջավորությունը՝ խանգարված։ Եվ ահա վերջին փորձն եմ անում գեթ այստեղ գտնել արդարամտություն, մի բան, որ առօրյա կյանքում դարձել է անհնար։ Հավանաբար կասեք, որ…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին, 4 սեպտեմբերի 1990 թ.
Մեծարգո Վեհափառ, Մի առիթով Ս. Էջմիածնի ատենապետ սրբազան Ն. Պոզապալյանը անձամբ ինձ ասաց, որ Երևանում կկառուցվեն էլի ուրիշ եկեղեցիներ: Սրբազան Գ. Ներսիսյանը դեռ անցած աշնանը առաջարկում էր Զվարթնոցը կառուցել Աբովյան քաղաքւմ: Մայրաքաղաք Երևանում Սուրբ Գրիգորը հիմնադրելուց հետո, նույնպիսի հիմնադրումներ եղան Աբովյան քաղաքում և Երևանի Դավիթաշենում: Երկու դեպքում էլ ակնարկ չեղավ,…
Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ պր. Լ. Տեր-Պետրոսյանին, 1992 թ.
Հայերի կողմից քրիստոնեական կրոնը պետականորեն ազգային կրոն հռչակելու 1700-ամյակի (որը լրանում է 2001 թվականին) նշումը ոչ միայն Սուրբ Էջմիածին Մայր Աթոռի, այլև մեր անկախ պետության, նրա ժողովրդի և ողջ հայության գործն է: Հիշյալ տարեթիվը հավերժացնելու համար Մայր Աթոռի գերագույն խորհուրդը որոշել է քաղաքամայր Երևանում կառուցել Մայր եկեղեցի ս. Գրիգոր Լուսավորիչ…
Նամակ առ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին, 1992 թ.
Սրբազնագույն Վեհափառ. Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ առիթ եմ ստեղծում նորից խորհելու Երևանում Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման շուրջ: 2001 թվականին հայոց եկեղեցու հիմնադրման 1700-ամյակը լրանալու կապակցությամբ 1989 թվականին Դուք հղացաք Ս. Գրիգորի կառուցումը Զվարթնոցի օրինակով, Թորոս Թորամանյանի վերակազմության նախագծի հիման վրա: Ձեր հանձնարարությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհուրդը որոշեց՝…
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանին, 1994 թ.
Համաձայն ավանդության, Զվարթնոցը 640-ական թվականներին կառուցվեց այնտեղ, որտեղ հանդիպել էին Գրիգոր Լուսավորիչն ու արքա Տրդատը: Եվ երբ հայոց մեծանուն կաթողիկոս Ներսես Շինողը կերտեց իր նորաձև տաճարը, այն իրավամբ օծվեց ս. Գրիգոր Լուսավորիչի անունով: Զվարթնոցը հենց սկզբից՝ կառուցումից ի վեր և ողջ միջնադարի ընթացքում տեսնողներին հիացրել էր իր հոյակապ վեհությամբ, գեղեցկությամբ,…
Դիմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին
Մեծարգո Վեհափառ: Ասելիքս հայ մշակույթի համար կարևորագույն հարց համարելով և գիտենալով, որ այն վերջնականապես Դուք պիտի լուծեք, հարմար համարեցի անմիջականորեն դիմել Ձեզ, ակնկալելով Ձեր անկախ ու իմաստուն վճռի կայացումը: Զվարթնոցը 640-ական թվականներին կառուցվեց այնտեղ, որտեղ, համաձայն ավանդության, հանդիպել էին ս. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ արքան: Եվ երբ հայոց մեծանուն կաթողիկոս…
ՀՀ նախարարների խորհրդին առընթեր եկեղեցու գործերի խորհուրդ, պրն Սուջյանին, 1996 թ.
«Լրագիր Օր» օրաթերթի ս. թ. հունվարի 18, 19, 20-ի համարներում տպագրվեց տողերիս գրողի «Թվում է, թե օդում կախված գմբեթը հենարան չունի» վերտառությամբ հարցազրույցը, որով ընթերցողներին հայտնի դարձրի իմ կարծիքը, որ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի և մրցույթի հանձնաժողովի հավանությանն արժանացած Երևանում կառուցվելիք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար կազմված Ստ. Քյուրքչյանի…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, 2001 թ.
Մեծարգո Վեհափառ, Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ 2001 թ. հունիսի 24-ին մեր խնդրանքով Դուք ընդունեցիք Մայր Աթոռի ճարտարապետ Արծրուն Գալիկյանին և ինձ: Ես հիշեցրի, որ Դուք ասել էիք, թե Երևանում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց բացի էլի կկառուցվեն եկեղեցիներ: Հունիսի առաջին կեսին Երևանի ռադիոյով հաղորդվեց, որ քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում…