Արզնի ՀԷԿ
Շահագործման է հանձնվել 1956 թ.: Գտնվում է Հրազդան գետի աջ ափին՝ Արզնիի կիրճում: Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի չորրորդ աստիճանը: Ժայռափոր կայանը արտաքինից ձևավորված է երեք մեծաթռիչք բազալտից կառուցված մուտքերով՝ եզրային երկուսը կամարակապ, իսկ իրենց միջև գտնվողը պսակված է հորիզոնական քիվով և մուտքի երկու կողմում հզոր որմնամույթերով: