Սպանդարյան ՀԷԿ
Գլխավոր շենքը կառուցվել է 1970 թ.: ՀԷԿ-ը գտնվում է Որոտան գետի աջ ափին՝ Շաղատ գյուղի սահմաններում: Որոտանի կասկադի առաջին աստիճանն է: Գլխավոր շենքը առանձնանում է իր մոնումենտալ խիստ ձևերով: Հաճախակի դրված նեղ պատուհանների շարքը առանձնացնում է վերին խուլ ծավալը: Կողային ճակատի շքամուտքը առնված է ուղղաձիգ ուրվագծերով ձևավոր շրջանակի մեջ, որի վերևում բացված է հնգաթև աստղաձև պատուհան: Տ. Մարությանի կողմից իրականացվել է Սպանդարյան ՀԷԿ-ի նախագծի շուրջ տասնյոթ տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են ջլատումների, պատուհանների ձևերի, շքամուտքերի, բարձրաքանդակների և այլ մանրամասների տարաբնույթ լուծումներով: