Շամբի ՀԷԿ
Գլխավոր շենքը կառուցվել է 1973 թ.: Գտնվում է Սյունիքի Որոտան գետի վրա՝ Շամբի ջրամբարի մոտակայքում: Որոտանի կասկադի երկրորդ աստիճանն է: Գլխավոր ճակատը մշակված է վերասլաց ուղղանկյուն պատուհանների շարքով և նրանց միջև պատահատվածների առաջ ընկած ռիթմով: Տ. Մարությանի կողմից մշակվել են շենքի ճակատների առնվազն 15 տարբերակ, որոնք առանձնանում են բացվածքների, ճակատի ջլատումների, շքամուտքերի, վիտրաժների, բարձրաքանդակների և այլ մանրամասների յուրօրինակ լուծումներով: