Աուշիգերսկայա ՀԷԿ
Գտնվում է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական հանրապետության Զարագիժ գյուղի մոտակայքում՝ Չերեկ գետի ափին: ՀԷԿ-ի նախագծումը սկսվել է 1980-ականներին՝ դեռևս խորհրդային տարիներին՝ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում, սակայն շինարարությունը մեկնարկել է 1993 թ. և շահագործման է հանձնվել միայն 2002 թ.՝ պայմանավորված ֆինանսական սուղ միջոցներով: Շինարարության ընթացքում նախագծի մեջ մտցվել են էական փոփոխություններ: