Մարտունի գյուղի ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում (նախկին՝ Մարտունիկ): Հիդրոկայանի երկայնական ճակատին չորս կամարակապ պատուհաններ են, որոնք միմյանց հետ կապված են զույգ կիսասյուներից կազմված և քանդակազարդ խոյակներով ավարտվող որմնասյուներով: Ճակատի անկյունային հատվածը զգալիորեն բարձր է հիմնական պատից և ավարտվում է ճակտոնով, իսկ նրա ստորին հատվածում էլ հիմնական մուտքն է՝ ճակտոնի հանդեպ ասիմետրիկ տեղադրված: