Ուսանողական տարիներ/երիտասարդություն
Ներկայացված են Տիրան Մարությանի ուսանողական և երիտասարդության տարիների լուսանկարներ, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) Երևանի շինարարական ինստիտուտի հիմնադիր կուրսի զինվորական ճամբարից, ուսանողական կյանքից, դիմապատկերներ: Լուսանկար 3-ում՝ առջևի շարքում (աջից ձախ) առաջինը ջոկապետ, կապիտան Ռուբեն Պետրոսյանն է, երկրորդը (ժպտացող դիմագծերով)՝ Վարդգես Ստեփանյանը, երրորդը՝ Պողոս Բաբաջանյանը, չորրորդը՝ Վրույր Գրիգորյանը, հինգերորդը (հրացանը ծնկին)՝ Գագիկ Արամյանը։ Երկրորդ շարքում (աջից ձախ) առաջինը (ջոկապետից ձախ)՝ Մանուկ Մարտիրոսյանն է, երկրորդը՝ Տիրան Մարությանը, երրորդը՝ Արտաշեսը (ազգանունը չի հասկացվում), 1931 թ., հուլիս։