![Գլխավոր հատակագիծ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Հայթաղ_Գ1-scaled.jpg)
Գլխավոր հատակագիծ
![Գլխավոր հատակագծի տարբերակ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/04/Հայթաղ_Գ2-scaled.jpg)
Գլխավոր հատակագծի տարբերակ
Հայթաղ
Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Քառակուսի ուրվագծով և ուղղանկյուն հատվածների բաժանված հատակագիծը ճեղքվում է անկյունագծով գյուղ մտնող գլխավոր ճանապարհով: Ճանապարհի առանցքով է տեղադրված հավանաբար գյուղի ակումբի շենքը, որի երկու կողմերում նախատեսվող բաց սյունաշարով ձևավավորված է կենտրոնական հրապարակի կիսաշրջան թևը: Հրապարակի հետնամասում, նույնպես քառակուսի ուրվագծով կանաչապատ զբոսայգին է՝ սպորտային մարզադաշտով: