Լաբորատորիայի շենքը
Կառուցվել է 1974 թ.: Սկզբնական նախագծում շենքի կենտրոնական մասում նախատեսվում էր ձևավոր էլեմենտներից կազմված ապակեպատում:
Գլխավոր մասնաշենքի նախագիծ
Նախագիծը կազմվել է 1972 թ.: Շենքի կենտրոնում նախատեսվում էր քառակուսի ուրվագծով երկու հարկի բարձրությամբ ատրիում՝ ծածկված նիստավոր գմբեթով:
Տաղավարների նախագծեր
Բոլոր նախագծերը կազմվել են 1972 թ.: Ներկայացված են տարբեր նշանակության տաղավարների նախագծեր, որոնց մեծ մասի սրահների ծածկերի հիմքում օգտագործված է հայկական «հազարաշեն» հորինվածքը: