Դիպլոմային նախագիծ. Կարմիր բանակի պալատ

Տ. Մարությանը դիպլոմային աշխատանքը գերազանցությամբ պաշտպանել է 1937 թ.՝ ճարտարապետ Գ. Քոչարի ղեկավարությամբ: Եռաստիճան բարձր ստիլոբատի վրա դրված շենքն աչքի է ընկնում իր մոնումենտալ ձևերով և դասական ճարտարապետության տարրերի հարուստ կիրառությամբ: Յուրահատուկ լուծում է տրված գլխավոր ճակատի սյուներին, որոնք ավարտվում են իրենց հաստության չափով բարձրացող անտաբլեմենտներով: