
Ազատության պողոտա

Ազատության պողոտա

Տիրան Մարությանի հուշատախտակը՝ փակցված Ազատության պող. 1 շենքի պատին
Երևանի Ազատության պողոտայի կառուցապատում (թիվ 1-12)
Բնակելի շենքերի համալիրը կառուցվել է 1955-65 թթ. ընթացքում: Պողոտան կառուցապատվել է հինգ հարկանի վարդագույն տուֆով կառուցված շենքերով: Համալիրում կարևոր տեղ է հատկացված թիվ 1 և 2 անկյունային շենքերին: Տեղանքի մեծ թեքությունից ելնելով թիվ 1, 2, 9, 10 շենքերը ավարտվում են ընհանուր ծավալից բարձր աշտարականման վերջավորություններով: Մյուս՝ ցածր կողմից, կողային ճակատներին կառուցված են երկհարկանի էրկերներ: Համալիրի բոլոր շենքերը հորիզոնական ուղղությամբ ջլատված են երկրորդ և չորրորդ հարկերով անցնող քիվերով: Անկախության տարիներին Ազատության պող. թիվ 1 շենքի կենտրոնական բաց կամարասրահի դիմաց ավելացվեց մի քանի մետր խորությամբ նույնատիպ ուրվագծերով ծավալ՝ աղճատելով շենքի արտաքին տեսքը: Նույն թիվ 1 շենքի դեպի պողոտա նայող երկայնական ճակատին փակցված է համալիրի Տ. Մարությանի նախագծով կառուցվելը հավաստող հուշատախտակ: