Բնակելի շենք Երևանում, Ազատության պող. 6
Կառուցվել է 1963-65 թթ.: Միաձույլ երկաթբետոնե կարկասով բնակելի շենքը առաջին բարձրահարկներից էր՝ կառուցված Երևանում: Շենքի ստորգետնյա հարկում գտնվում էր 450 տեղանոց դահլիճով «Զվարթնոց» կինոթատրոնը: «Երևանի բարձրահարկ շենքերի առաջնեկը Ազատության պողոտայի վրա կառուցված 12 հարկանի 66 բնակարանանոց շենքն է: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Տ. Մարությանը: Այդ շենքի համաձույլ երկաթբետոնե միացյալ կմախքը երեսապատված է Արթիկի և Անիի տուֆով: Շենքն ունի երկու մարդատար վերելակ, աղբատար խողովակներ և այլ հարմարություններ» (Կ. Ս. Կոզմոյան, Քաղաքների զարգացումը Սովետական Հայաստանում 1920-1970, Երևան, 1977, էջ 263):