Երևան ՀԷԿ
Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի վեցերորդ աստիճանը: Գտնվում է Հրազդանի կիրճում, գետի ձախափնյակին՝ Երևանի առաջին Ա. Թամանյանի նախագծով կառուցված ՀԷԿ-ի հարևանությամբ: ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1962 թ.: Գլխավոր շենքը կառուցվել է 1956-60 թթ.: Թամանյանական առաջին ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվելը ճարտարապետին դրդել է տեխնիկական պայմաններից ելնելով մեծ ծավալի և բարձրության նոր ՀԷԿ-ի ստորին հատվածի կամարաշարը լուծել թամանյանական ՀԷԿ-ի նմանությամբ (կամարների ուրվագիծը, իմպոստների և որմնամույթերի ձևերը): Երևան ՀԷԿ-ի տեղադրման վայրի հետ կապված տես Տ. Մարությանի «Հրազդանի պրոբլեմը» հոդվածը («Գրական թերթ», 8 մարտի 1956 թ. թիվ 9):