Վարդենիս ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում: Պատերը սրբատաշ քարից են: Երկայնական ճակատներին հինգական երկար ձգված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններ են: Ճակատի անկյունային ճակտոնով պսակված հատվածը զգալիորեն առաջ է պատի հարթությունից: Անկախությունից հետո արված լուսանկարներում հիդրոկայանը կիսավեր վիճակում է՝ ամբողջությամբ քանդված է հիմնական սրահի տանիքը, ապամոնտաժված են դռներն ու պատուհանները: