![Գլխավոր ճակատ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Վարդենիս_ՀԷԿ_Գ1-scaled.jpg)
Գլխավոր ճակատ
Վարդենիս ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում: Պատերը սրբատաշ քարից են: Երկայնական ճակատներին հինգական երկար ձգված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններ են: Ճակատի անկյունային ճակտոնով պսակված հատվածը զգալիորեն առաջ է պատի հարթությունից: Անկախությունից հետո արված լուսանկարներում հիդրոկայանը կիսավեր վիճակում է՝ ամբողջությամբ քանդված է հիմնական սրահի տանիքը, ապամոնտաժված են դռներն ու պատուհանները: