Այգեձոր ՀԷԿ
Կառուցվել է 1936-37 թթ.: Հիդրոկայանը գտնվում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում: Գլխավոր ճակատը մշակված է թվով չորս բարձր, պրոֆիլի ձևավոր հատվածքով մշակված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններով, որոնց միջև՝ պատի ստորին հատվածում, կիսաշրջանաձև աստիճանաբար պատի մեջ խորացող բարավորներով պատուհաններ են: Ճակատի աջակողմյան եզրը ավարտվում է ճակտոնով պսակված հիմնական կառուցվածքից բարձր ծավալով: Կողային ճակատներից մեկը մշակված է բաց կամարակապ սրահով: