![Այգեձոր ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Այգեձոր_ՀԷԿ_1-scaled.jpg)
Այգեձոր ՀԷԿ
![Այգեձոր ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Այգեձոր_ՀԷԿ_2-scaled.jpg)
Այգեձոր ՀԷԿ
![Այգեձոր ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Այգեձոր_ՀԷԿ_3-scaled.jpg)
Այգեձոր ՀԷԿ
![Այգեձոր ՀԷԿ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Այգեձոր_ՀԷԿ_4-scaled.jpg)
Այգեձոր ՀԷԿ
![ՀԷԿ-ի լուսանկարը՝ տպագրված «Архитектура Советской Армении» (Մոսկվա, 1951) գրքում](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Այգեձոր_ՀԷԿ_5-scaled.jpg)
ՀԷԿ-ի լուսանկարը՝ տպագրված «Архитектура Советской Армении» (Մոսկվա, 1951) գրքում
Այգեձոր ՀԷԿ
Կառուցվել է 1936-37 թթ.: Հիդրոկայանը գտնվում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում: Գլխավոր ճակատը մշակված է թվով չորս բարձր, պրոֆիլի ձևավոր հատվածքով մշակված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններով, որոնց միջև՝ պատի ստորին հատվածում, կիսաշրջանաձև աստիճանաբար պատի մեջ խորացող բարավորներով պատուհաններ են: Ճակատի աջակողմյան եզրը ավարտվում է ճակտոնով պսակված հիմնական կառուցվածքից բարձր ծավալով: Կողային ճակատներից մեկը մշակված է բաց կամարակապ սրահով: