![Գլխավոր ճակատ](https://tiranmarutyan.am/wp-content/uploads/2023/03/Ագարակ_ՀԷԿ_Գլխավոր_Ճակատ.jpg)
Գլխավոր ճակատ
Ագարակ ՀԷԿ
Նախագծվել է 1946 թ.: Հիդրոէլեկտրոկայանը գտնվում է Լոռու մարզի Ագարակ գյուղի մերձակայքում: Կառուցված է մաքուր տաշված մոխրագույն քարից: Ընդերկայնական ճակատը լուծված է երեք լայն որմնամույթերով և դրանց միջև դասավորված բարձր պատուհաններով: Որմնամույթերի ստորին հատվածում կիսաշրջանաձև, պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող պատուհաններ են: