Հայհիդրոնախագիծ ինստիտուտում
1939-ից մինչև թոշակի անցնելը (1992) Տ. Մարությանն աշխատել է «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում (1952 թ.-ից՝ գլխավոր ճարտարապետ): 1942 թ. փետրվարից մինչև 1946 թ. մարտը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան ճակատի զորամասերում: «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում աշխատելու տարիներին Տ. Մարությանը կազմել է Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանների (մասնավորապես՝ Սևան- Հրազդան և Որոտան կասկադների) համալիրների ճարտարապետական նախագծերը, այդ թվում՝ Սևանի ստոր- երկրյա ՀԷԿ-ի վերերկրյա շինությունները, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնիի, Երևանի (նոր), Շամբի, Սպանդարյանի, Տաթևի (վերջինս՝ հեղինակային խմբի կազմում) հիդրոհանգույցների մասնաշենքերն ու կառուցվածքները: Լուսանկար 6-ում պատկերված են ձախից առաջինը Վարդգես Ռոստոմյանը, երկրորդը՝ Վաչիկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Բաբկեն Չոլոյանը, վեցերորդը՝ Ռոլանդ Մանուկյանը, յոթերորդը՝ Գևորգ Շահումյանը, իներորդը՝ Հակոբ Մանուկյանը (տնօրեն), աջից երկրորդը Տիրան Մարությանն է, երրորդը՝ Ցոլակ Կտրակյանը, չորրորդը՝ Աշոտ Տեր-Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Մկրտիչ Սիրականյանը։