Գառնիի բոլորակ եկեղեցի
Տ. Մարությանը բոլորակ եկեղեցին վերակազմել է երկհարկ տեսքով՝ իր չափերով և հորինվածքով համահունչ հարևանությամբ գտնվող Գառնիի հեթանոսական տաճարին, քննադատության է ենթարկել Ստ. Մնացականյանի եռահարկ վերակազմության առաջարկը, ինչպես նաև շտկումներ է մտցրել Ա. Սահինյանի կազմած եկեղեցու հատակագծի մեջ (արևմտյան ավանդատների կիսաշրջան խորշերը դեպի արևելք ուղղելով): Հուշարձանի մասին ավելի մանրամասն տե՛ս «Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետության առանձնահատկությունները», Հայաստան և Քրիստոնյա Արևելքը» ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2000, էջ 217-225: