Պանթեոնի մրցութային նախագիծ
Մրցույթը կայացել է 1954 թ.: Պանթեոնը նախատեսվում էր որպես «Սովետական երկրի մեծ մարդկանց հավերժ փառքի հուշարձան» («Памятник вечной славы великих людей Советской страны»): Ինչպես պարզ է դառնում նախագծի տարբերակից, նոր կառուցվելիք պանթեոնում էր ենթադրվում ամփոփել Լենինի և Ստալինի մարմինները:
Արգել ՀԷԿ-ի վարչության շենքը
Շենքի նախագիծը կազմվել է 1948 թ.: Այն գտնվում է Արգել գյուղի հարավային եզրում՝ աղբյուր-հուշարձանի մոտակայքում: Քառակուսի հատակագծով շենքի դեպի Հրազդանի կիրճը ուղղված գլխավոր ճակատը ձևավորված է զգալիորեն պատի թանձրության մեջ խորացող եռակամար երեքական հզոր կիսասյուներից կազմված մույթերի վրա հենվող հորինվածքով:
Ճաշարան Արգելում
Կառուցվել է 1948 թ.: Գտնվում է գյուղի կենտրոնական հրապարակում՝ ակումբի ձախ կողմում:
Կենցաղ սպասարկման տուն Արգելում
Կառուցվել է 1948 թ.: Գտնվում է գյուղի կենտրոնական հրապարակում՝ ակումբի աջ կողմում:
Խանութ Չարենցավանում
Նախագծվել է Ռ. Իսրայելյանի համահեղինակությամբ նոր կառուցվող Լուսավան բանվորական ավանի համար (այժմ՝ ք. Չարենցավան): Գտնվում էր քաղաքի կենտրոնական հրապարակում:
Բաղնիք-լվացքատուն Չարենցավանում
Նախագիծը կազմվել է 1947 թ.՝ Լուսավան բանավանի համար (այժմ՝ ք. Չարենցավան)
Գրասենյակի նախագիծ՝ Արգել ՀԷԿ-ի NN 2,3,4,5,6,8 բանավանների համար
Նախագիծը կազմվել է 1948 թ.:
Վարչական շենք Հրազդանում
Շենքը գտնվում է Հրազդան ՀԷԿ-ի մոտակայքում: 1990-ական թվականներից գործել է որպես երաժշտական դպրոց: