Հուշարձան Օշականում
Կառուցվել է 1990-95 թթ.: Հուշարձանը բազալտե պատվանդանի վրա դրված կիսաշրջանաձև պատ՝ եզրերում սյունով և կամարակապ բացվածքով ավարտվող: Քիվի անմիջապես ստորին հատվածում, պատի երկայնքով գրված է. «1941-1945 թթ. պատերազմում զոհված օշականցիների անմոռաց հիշատակին»: Պատի մեջտեղում դրված է եռակամար վերջավորությամբ ստելլա: Նրա խաղողի վազի քանդակով ստորին հատվածի վրա դրված է երկշեղբ սուր, որի երկու կողմերում դեպի իրար երեսը թեքած արծիվների քանդակներ են: