Ակումբ-մշակույթի տուն Հրազդանում (այժմ՝ Հրազդանի դրամատիկական թատրոն)
Կառուցվել է 1953 թ.: Գլխավոր ճակատը մշակված է զգալիորեն պատի թանձրության մեջ խորացող երեքական հզոր կիսասյուներից կազմված մույթերի վրա հենվող կամարաշարով: Առանձնահատուկ հարուստ է ձևավորված շենքի ինտերիերը: Կեսոնային առաստաղով ֆոյեի միջանցքի երկու կողմով անցնում է զույգ կիսասյուների շարք: Թատրոնի դահլիճը հագեցած է բաց սյունակամարաշարով ստեղծված օթյակների շարքով: